Փառուխում արկը պայթել էր շինության բակում և պատճառել գույքային վնաս․ լուսանկարներ

Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:

Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

Возможно, это изображение (на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе)
Нет описания фото.
Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)