Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, գիտակցություն չունի. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում՝ արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։ Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։

Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, Ձեզ միշտ արդարացրեք…»: