Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի ընտրանու հետ

Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի կայքը։

Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.

1․ Դավիթ Բոյաջյան
2․ Արտյոմ Նազլուխանյան
3․ Դավիթ Վարդանյան
4․ Էդուարդ Խաչատրյան
5․ Հայկ Ստամբոլցյան
6․ Արեգ Ասլանյան
7․ Քևին Դեհբաշյան
8․ Վիլյամ Ղարաբեկյան
9․ Սեբաստիան Հացակորզյան
10․ Նոլան Բրաուն
11․ Արթուր Ավագյան
12․ Սեբաստիան Ջոն Մինասյան
13․ Ներսես Ավագյան

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը: