Դեբեդ գյուղում 11-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել․ նա հոսանքահարվել է խաղահրապարակում

Հունիսի 6-ին ժ.17.20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել․ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ աղջիկ երեխա է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ի սահմաններում 2012 թվականին ծնված աղջիկը Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան մեջից դուրս եկած հոսանքալարին, էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն: