Տեղի է ունեցել «ՔՊ» Վարչության նիստ, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը:

Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։
Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր,- գրված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։