Նոր տարի, նոր փոքրիկներ․ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը

Նոր տարի, նոր փոքրիկներ․ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

2020թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրների ղեկավարներին ավելի շատ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանն ու համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի հնարավոր լինի փրկել յուրաքանչյուր նորածնի կյանքը։

Երևան, 1-ը հունվարի, 2020թ։ ՅՈՒՆԻՍԵֆ-ն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը։ Աշխարհում այս խորհրդանշական օրը ծնվող 10,000 երեխայից երեքը լույս աշխարհ կգան Հայաստանում։
«Նոր տարվա ու նոր դարաշրջանի սկիզբը հնարավորություն են տալիս մեզ վերագնահատելու մեր հույսերն ու սպասելիքները ոչ միայն մեր ապագայի, այլև մեր ապագա սերունդների հանդեպ»,-ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Յուրաքանչյուր հունվար մենք կրկին վերարժևորում ենք այն պոտենցիալը, որին յուրաքանչյուր երեխա կարող է հասնել, եթե միայն ունենա դրա հնարավորությունը»։
 
Հավանաբար խաղաղօվկիանոսյան Ֆիջիում կծնվի 2020թ-ի առաջին փոքրիկը, իսկ ԱՄՆ-ում՝ այդ օրվա վերջին փոքրիկը։ Ընդհանուր առմամբ, ստորև նշված ութ երկրներում են ծնվելու տարվա առաջին օրվա նորածինների կեսը․

  1. Հնդկաստան- 67,385
  2. Չինաստան- 46,299
  3. Նիգերիա-26,039
  4. Պակիստան-16,787
  5. Ինդոնեզիա- 13,020
  6. ԱՄՆ-10,452
  7. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-10,247
  8. Եթովպիա-8,493

Յուրաքանչյուր հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է երեխաների ծնունդը, քանի որ նոր տարվա սկիզբը իսկապես տոն է, սակայն ցավոք, շատ երեխաների համար իրենց ծննդյան օրը այդպես էլ տոն չի դառնում։
 
2018թ-ին 2,5 մլն երեխա չի ապրել մինչ իր մեկ ամսական լրանալը, իսկ նրանցից 1/3-ը մահացել է իր ծննդյան հենց առաջին օրը։ Այս երեխաների կյանքը մեծամասամբ կարելի էր փրկել, քանի որ պատճառները կանխարգելելի էին․ վաղաժամ ծնունդ, ծննդաբերական բարդություններ, սեպսիսի նման ինֆեկցիաներ և այլն։ Ավելին, ամեն տարի ավելի քան 2,5 մլն երեխա մահացած է ծնվում։
 
Վերջին երեք տասնամյակներում, աշխարհը մեծ առաջընթաց է գրանցել՝ ավելի քան կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը։ Սակայն արդյունքները նույնքան տպավորիչ չեն նորածինների համար։ 2018թ-ին մանկական մահերի 47 տոկոսը պատահել են մինչև երեխայի մեկ ամսական լրանալը, ինչը բարձր է 40 տոկոսով նույնիսկ 1990թ-ի ցուցանիշից։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կյանք յուրաքանչյուր երեխայի համար արշավը կոչ է անում հրատապ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանը, նրանց զինել համապատասխան սարքավորումներով և դեղորայքով՝ այդպիսով ապահովելով, որ յուրաքանչյուր մայրիկ և յուրաքանչյուր նորածին հմուտ ձեռքերում լինեն, քանի որ հմուտ մասնագետները կարող են կանխարգելել և հաղթահարել հղիության, ծննդաբերության և կյանքի ընթացքում ի հայտ եկած բոլոր բարդությունները։
 
«Շատ մայրիկների և նորածինների համար, սակայն, վերապատրաստված բուժաշխատողները և համապատասխան սարքավորումները հասանելի չեն, ուստի կորուստներն էլ վիթխարի են»,- ասաց տիկին Ֆորը։ «Մենք կարող ենք ապահովել, որ միլիոնավոր երեխաներ ծնվեն առողջ և ապրեն առողջ, եթե նրանց համար ապահովենք համապատասխան պայմաններ ու հմուտ բուժաշխատողներ»։
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի՝ Վրաստանում Ամանորի առաջին օրը կծնվեն 145, իսկ Ադրբեջանում՝ 433 փոքրիկներ։

190 երկրների ամբողջական գնահատականին կարող եք ծանոթանալ այստեղ։