Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: