Դամասկոսում պայթյուններ են հնչել այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Մակրոնը․ Reuters

Դամասկոսում մի քանի պայթյուն է հնչել այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Reuters-ը, հղում անելով անվտանգության ոլորտի աղբյուրին, գրում է, որ պայթյունները տեղի են ունեցել հյուրանոցի հարակից տարածքում։

Գործակալության լրագրողը ևս լսել է պայթյունների ձայնը։ Դեպքի վայրում ծուխ է նկատվել։

Ավելի ուշ Reuters-ը, հղում անելով սիրիական հեռուստատեսությանը, հայտնել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան Մակրոնին ընդունել է նախագահական պալատում՝ Դամասկոսում հնչած պայթյուններից հետո։

Ելիսեյան պալատից, սակայն, հայտարարել են, որ Մակրոնը հանդիպման ճանապարհին պայթյունների ձայն չի լսել։

Էմանուել Մակրոնը եվրոպական խոշոր երկրի առաջին առաջնորդն է, որը Սիրիա է այցելել Բաշար Ասադի տապալումից հետո։