Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը  (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը  (EUMA գրառում է արել) X-ի միկրոբլոգում։

«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։