Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի․ տոնածառ, սակայն, կտեղադրվի

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում:

Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: