Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը նույնպես կտրվի խնամքի նպաստ

 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 90 կողմ ձայն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։