Վարչապետն անդրադարձել է Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ դիվանագիտական, ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են․ «30 տարի նրանք մեր անկախությունը չեն ճանաչել, և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Պետք է հասկանալ դրա պատճառները և այս իրավիճակում առաջընթաց արձանագրել։ Դա հեշտ գործ չէ»․ ասել է նա։ 

Ըստ Փաշինյանի՝ երբ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, դա կդառնա փաստարկ, որ Պակիստանի հետ ևս դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։

Նա նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարին. «Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանը և Սաուդյան Արաբիան պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի»: