Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ Տեսանյութ

Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․  Տեսանյութ
Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ Տեսանյութ

«Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերության ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են»,- այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, ըստ որոնց՝ Ադրբեջանը պատրաստվում  է Ֆրանսիայից զենք գնել:

«Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան երբեք Արդբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանմսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- հավելեց Աննա Նաղդալյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում