Փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը չընդունվեց. Մհեր Գրիգորյան. 1lurer.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել է արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը՝ 100 եվրոյի՝ 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խոր ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,- տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ըստ ՌԴ մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինի՝ 2019 թվականին  հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: