Արամ Ա կաթողիկոսը խոսել է Փաշինյանի հետ և նրան շուտափույթ ապաքինում մաղթել

Այսօր՝ հունիսի 1-ի, առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  հեռախոսազրույցում   Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետին ու նրա  ընտանիքին, նաեւ հետաքրքրվել Հայաստանում տիրող իրավիճակով, մասնավորապես  համաճարակով պայմանավորված խնդիրներով, տեղեկացնում են Անթիլիասից։

Վարչապետ Փաշինյանն, ըստ աղբյուրի, պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ջանքերի մասին,  նաեւ անդրադարձել Հայաստանի տնտեսական դրությանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու մասնավորապես Լիբանանի դիմագրաված դժվարություններով: Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Կիլիկիո կաթողիկոսության թեմերի եւ Լիբանանի իշխանությունների ձեռնարկած քայլերը։