ԲՀՀ-ի դրամաշնորհներից օգտվել են նաև նախկին իշխանության գործիչներ, բայց նրանց չեն թիրախավորել. Հերիքնազ Տիգրանյան. Տեսանյութ

ԲՀՀ-ի դրամաշնորհներից օգտվել են նաև նախկին իշխանության գործիչներ, բայց նրանց չեն թիրախավորել. Հերիքնազ Տիգրանյան. Տեսանյութ

Երբ չկա տարրական իմացություն այս կամ այն երևույթի նկատմամբ և դրա վերաբերյալ սկսվում են նկատվել անհիմն ֆոբիաներ, հանրության մի ստվար զանգված, մարտնչող տգիտությունը սկսում է այդ չիմացության վրա շահարկել այս կամ այն գործչի ոչ թե քաղաքական գործունեությունը, արդյունավետությունը, այլ այս կամ այն գրասենյակի հետ նրա ունեցած կապը»,- ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը,

Նիստում քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը: Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ ատելության խոսքը կարող է ագրեսիա առաջացնել։

«Երկար ժամանակ աշխատելով հասարակական կազմակերպությունում՝ երբևէ այդքան պատին դեմ չեմ հանդիպել, ինչպես հիմա, որովհետև ինչ-որ կազմակերպությունից դրամաշնորհ եմ ստացել։ Այդ հայտնի կազմակերպությունը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը, 1998 թվականից մեր երկրում դրամաշնորհ է տրամադրում, և դրանից օգտվել են նախկին իշխանության բազմաթիվ գործիչներ։ Բայց երբևէ որևէ մեկը չի թիրախավորել նրանց՝ գործունեություն իրականացնելու մասով, որ նրանք դրամաշնորհ են ստացել։ Կարծում եմ՝ գիտակցումը շատ առողջ է եղել, քանի որ այդ դրամաշնորհները ծառայում են բարի նպատակների։ Հիմա դա դարձել է հանրության համար չարիք։ «Ռեստարտ»-ի հետ կատարվածն այն է, որը կոչվում է սիստեմատիկ, նպատակամղված գործողություն, որը տարօրինակ է ինձ համար, որ նրանց գործողությունները որակվեցին ոչ թե խուլիգանություն, այլ անձի գողություն»,- նկատեց նա։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: