Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ոստիկանություն հարցաքննության

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` հարցաքննության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է շարժման «Ֆեյսբուք»-ի էջում:

 «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր ժամը 14:00-ին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն»,- ասված է գրառման մեջ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: