Որքան մարդ է ներկա եղել «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին

Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 19:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: Այդ մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորումից»։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 30 200 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ