Պետութունը 454 մլն դրամի փոխհատուցում է տվել բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին

Հայաստանում նախորդ տարի բնական աղետների արդյունքում վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը տրամադրել է ընդհանուր 454 մլն դրամի փոխահատուցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

«Աղետների արդյունքում մարզերում գույքագրված վնասների փոխհատուցման նպատակով տարեվերջին յուրաքանչյուր մարզից ստացված գնահատման հանձնաժողովների եզրակացությամբ կատարում ենք փոխհատուցում: Այս նույն ծրագրի շրջանակում տարվա ընթացքում կատարել ենք 454  մլն դրամի փոխհատուցում»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ խոսքը տուժած գյուղացիական տնտեսություննորի կատարած ծախսերի մասնակի փոխհատուցման մասին է: