Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ կողմից կրակ բացելու մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։