Գլխավոր դատախազության պատասխանը Սամվել Ֆարմանյանին

Գլխավոր դատախազության պատասխանը Սամվել Ֆարմանյանին
Գլխավոր դատախազության պատասխանը Սամվել Ֆարմանյանին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը անդրադարձել է ՀՀԿ-ական գործիչ Սամվել Ֆարմանյանի գրառմանը, թե գլխավոր դատախազը զանգել ու սպառնացել է իրեն։

«Սամվել Ֆարմանյանի կողմից ֆեյսբուքյան գրառմամբ արվել են ենթադրաբար ՀՔԾ քննիչի հնարավոր գործողությունների մասին հայտարարություններ, որոնք իրավական գնահատականի են արժանի։

ՀՀ ոստիկանությունում գրառման փաստով նախապատրաստվում են նյութեր, որոնց շրջանակներում կպարզվեն դրանում նշված անձի ինքնությունը, դեպքի հանգամաները։

Արդյունքների մասին պատշաճ կտեղեկացվի։ Եթե դրանց բացահայտման նպատակով գլխավոր դատախազի հարցադրումները պարոն Ֆարմանյանն ընկալել է որպես սպառնալիքներ, դա ընդամենը վկայում է նրա վառ երևակայություն ունենալու և իսկապես իրականության զգացողությունը կորցրած լինելու մասին։

Նախ՝ սպառնալիքներ հնչեցնելը հարիր չէ գլխավոր դատախազի կարգավիճակին և երկրորդ՝ այն բացարձակ անիմաստ և անտրամաբանական է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։