Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն ԱԱԾ աշխատակիցներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը․

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը:

Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք: Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում եւ ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ»: