ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին։ ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմը և անձամբ ես մեր վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին’ համբերություն և տոկունություն մաղթելով հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին։

Գալուստ Սահակյանը’ որպես պետական և քաղաքական գործիչ, զգալի ավանդ է ունեցել ՀՀ խորհրդարանական դիվանագիտության կայացման և զարգացման գործում։

Ափսոսում ենք, որ Արցախի շրջափակման պատճառով իմ գլխավորությամբ ԱԺ պատվիրակությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու Գալուստ Սահակյանի հոգեհանգստի և թաղման արարողություններին»։