եմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ իր «անհեթեթ եւ միամիտ» հայտարարությամբ Աշոտ Սուքիասյանը բացահայտում է, որ վարչապետն ու Կճոյանը անտեղյակ չեն եղել օֆշորային ընկերությունում իրենց ունեցած բաժնեմասերից:
«Այն միամիտ բացատրությունը, որ տվել է Աշոտ Սուքիասյանը, հայտարարելով, թե առանց վարչապետի եւ արքեպիսկոպոսի իմացության, իր սեփական նախաձեռնությամբ բաժնեմասեր է գրել նրանց անվան դիմաց, դա ուղղակի ծիծաղելի է: Որովհետեւ եթե դու որեւէ տեղ բաժնեմաս ունես, սեփականության մաս ունես, ապա պետք է համապատասխան հաշվեհամար ունենաս, որին կգան քո եկամուտներն այդ բաժնեմասից: Իսկ հոգեւոր սպասավորի հետ կապված՝ ուղղակի անհարմար է քննարկել, երբ ասում է՝ «Բենթլին» նվիրել են: Ես չեմ պատկերացնում, որ նման բան լիներ լուսահոգի Վազգեն առաջինի հետ, չեմ պատկերացնում, որ նա նման շքեղ նվերներ վերցներ»,-անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ գործարար Աշոտ Համբարձումյանի անուններով օֆշորային գոտում բացված ընկերության հետ կապված սկանդալին՝ այսօր «Հայելի» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/19/256457/