«Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»․ Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»․ Նիկոլ Փաշինյան
«Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս անդրադարձել է համացանցում հայատառ գրելու կարեւորությանը։ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»։