«Տան կնոջ ձեռքի սուրճը խմում են, երբ տունը մաքուր է». Մի կնոջ պատմություն.Ամերիկայի Ձայն

69-ամյա Սրբուհի Սահակյանն օրն սկսում է քաղաքի մաքրությամբ։ Կնոջն է վստահված քաղաքի կենտրոնի մի հատվածը։

Վաղ առավոտյան, անկախ տարվա եղանակից ու պայմաններից, երբ ողջ քաղաքը դեռ նոր-նոր է արթնանում, նա սիրով ու հոգատարությամբ կատարում է իր աշխատանքն ու քաղաքի այս հատվածն ազատում ինչպես բնության առաջացրած, այնպես էլ՝ մարդկանց թափած աղբից։