Նախարար Դումանյանն ընդունեց և պարգրատրեց մարզաշխարհի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզներում մեդալներ նվաճած մարզիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դումանյանն իր խոսքում հիշատակեց Արցախյան պատերազմի մասնակից մարզիկներին և շեշտեց, որ այս պատերազմում բոլորն էին հայրենիքի զինվորը: «Լիահույս ենք, որ 2021 թվականն էապես պետք է լավը լինի ազգի և պետության համար: Դուք ավելիին եք արժանի, բայց այսօր մենք հոգևորի պակաս ունենք: Մենք միասին ենք և ամեն ինչ պետք է անենք, որ մեր սպորտը զարգանա»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարի հրամանով՝ պատվոգրերի և մեդալների արժանացան ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Գևորգ Ղարիբյանը, ըմբիշ Կարեն Ասլանյանը, ըմբիշ Կարապետ Չալյանը, ըմբիշ Արսեն Հարությունյանը, հրաձիգ Գոռ Խաչատրյանը, կարատեիստ Մհեր Ղազարյանը, բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը, բռնցքամարտիկ Արթուր Սարապյանը, Հովհաննես Փափազյանը, բռնցքամարտիկ Գայանե Տեր-Բարսեղյանը, բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը, ըմբիշ Վազգեն Թևանյանը, ըմբիշ Արման Անդրիասյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, ըմբիշ Սլավիկ Գալստյանը, սամբիստ Արամ Աղաջանյանը, սամբիստ Վահագն Խալյանը, սամբիստ Վարսիկ Գրիգորյանը:

Մանրամասները՝ այստեղ