Արցախցիները առևանգված երիտասարդների մասին տեղեկություն ստանալու պահանջով հավաքվել են Վերածննդի հրապարակում. Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ին ԱԺ նիստ է հրավիրել:

Այս մասին «ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

Նա նշել է, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը կոչ է արել միանալ հանրահավաքին:

Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: