Ինքնավնասումների դեպքերի քանակը՝ ըստ ՔԿՀ-ների

Խախտումներ «Արթիկ» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման այցի արդյունքները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2020 թվականի գործունեության հաշվետվության մեջ ամփոփ ներկայացված են դիտարկման արդյունքները,  առանձին-առանձին նկարագրված են առավել տարածված խնդիրները, խնդիրը կարգավորելուն միտված Խմբի ձեռնարկած գործողությունները, դրանց վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին Խմբի կողմից ուղարկված գրությունները և այդ մարմինների պատասխանները, ինչպես նաև Խմբի գնահատականը։ Հաշվետվության մեջ ներառված տեղեկությունները հավաքագրվել են Խմբի կողմից ՔԿՀ-ներ կատարած այցելությունների, ազատությունից զրկված անձանցից ստացված ահազանգերի, նրանց հետ ունեցած առանձնազրույցների, հարցազրույցների, ՔԿՀ աշխատակիցների հետ զրույցների, ՔԿՀ գրանցամատյանների ուսումնասիրության հիման վրա։ 2020 թ.-ի ընթացքում մշտադիտարկվել են ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ները, մասնավորապես ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման, պահման պայմանների, սննդի կազմակերպման, ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին առնչվող հարցեր: Վերլուծվել է նաև պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունը, գնահատվել են այդ ոլորտին վերաբերող նախատեսվելիք օրենսդրական բարեփոխումները։

Հաշվետվության մեջ ներառված են նաև պաշտոնական տվյալներ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան, ինքնասպանության, ինքնավնասման և հացադուլի դեպքերի, տույժերի և հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ պաշտոնական տվյալներ։

Կից կարող եք ծանոթանալ 2020 թ․ տարեկան հաշվետվությանը։

May be an image of text