ՀՀ վարչապետ-Հանրային խորհրդի անդամներ հանդիպման ժամանակ բավական մանրամասներով քննարկվել է նաև ռազմագերի վերադարձին ու անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր․ Ստյոպա Սաֆարյան

«Ինչո՞ւ է Մարտի մեկի գործում բացակայում ակտիվիստներին հետապնդած բազազի՝ Ռոբերտ Մելքոնյանի անունը»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ ՀՀ վարչապետ-Հանրային խորհրդի անդամներ հանդիպման ժամանակ, ի թիվս դեմարկացիայի, եռակողմ հայտարարության ու հետպատերազմյա իրավիճակին վերաբերող բազում խնդիրների, բարձրացվել ու բավական մանրամասներով քննարկվել է նաև ռազմագերի վերադարձին ու անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր։

Դրանց կապակցությամբ ընթացած քննարկման մանրամասներ, ցավոք, չեմ կարող հայտնել ոչ թե այն պատճառով, որ բոլորս պայմանավորվեցինք, որ քննարկումն անկեղծ ու բաց զրույց է, այլ, որ իսկապես բազում խնդիրներ ու տարրեր կան, որոնց հրապարակումը կամ դրանց հրապարակային քննարկումը ճիշտ չէ ու կարող է իսկապես վնասել լիքը հարցերի։

Ու վնասել հենց առաջին հերթին Ադրբեջանում գտնվող մեր պատանդներին։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, տրամադրվեցին այնպիսի տեղեկություններ գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ, որոնք կասկածի տեղ գոնե ինձ մոտ չեն թողնում, թե այդ խնդրով պատշաճ ուշադրություն չկա․․․

Սա չի նշանակում, թե ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հանրային որևէ քննարկում կամ պահանջի ներկայացում չպետք է լինի։

Ուղղակի պետք է հասկանալ, որ ոչ միայն այդ, այլ նաև այլ խնդիրներով Ադրբեջանը փորձում է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական գործընթացների վրա, ինչի մասին կառավարությունը չէ, որ պետք է ասի։ Դա չափազանց տեսանելի էր անգամ մինչև հանդիպումը։