Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցմամբ կիրականացվի հերթական բեռնափոխադրումը։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ հունիսի 9-ին «Բիլաջարի» կայարանից կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաև 6 վագոն անթրացիտ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։
Գործակալության տվյալներով՝ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։



















