Դելֆինների առողջության հաշվին գործող դելֆինարիումը փակվեց

Դելֆինների առողջության հաշվին գործող դելֆինարիումը փակվեց
Դելֆինների առողջության հաշվին գործող դելֆինարիումը փակվեց

Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը, բնապահպանների համոզմամբ, փակվել է, քանի որ դելֆինները հիվանդացել են: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը lragir.am-ին հայտնում է, որ միջազգային մասնագետները դեռ դելֆինարիումի շահագործման օրը հայտնել են, որ դելֆինները 2 տարուց ավելի չեն կարող գոյատեւել այդ պայմաններում:

«Այս դեպքում նրանք հասկացան, որ եթե գումարներ ծախսեն դելֆիններին բուժելու համար, ավելի քիչ եկամուտ են ստանալու, դրա համար էլ որոշեցին փակել: Իսկ այն, թե պայմանագիրը չի երկարացվում, դա պարզապես հորինված պատճառաբանություն է»,- համոզված է Ադամյանը:

Հիշեցնենք, որ դելֆինարիումը կառուցվել է շատ արագ` 2 ամսում եւ 2010-ի դեկտեմբերի 24-ին հանձնվել է շահագործման: Այն ուկրաինական «Ներում» կազմակերպությանն էր պատկանում, որին արգելել են Ուկրաինայում գործել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ