«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսներով

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի նոր տրոլեյբուսներով: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից փոխադրամիջոցները շուտով կլինեն մայրաքաղաքում: