Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Այսօր Ազգային ժողովում Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։

Հանդիպման ընթացքում Հայրապետյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:

Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով և այս կապակցությամբ փոխանցեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ։