Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ շոտլանդացի դերասան Շոն Քոներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է theguardian-ը: Նշվում է, որ  դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Շոն Քոներին հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մարդ, ով կդառնա թագավոր, «Վարդի անունը», «Անձեռնմխելիները և այլն:

Շոն Քոներին հայտնի «007 գործակալը» կինոշարքում առաջինն է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարին: Շոն Քոներին դերասական կարիերայի ընթացքում արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար: Նա 3 անգամ արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի, 5 անգամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի: