Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 2005 ընտրատեղամասերը, այդ թվում՝ 9-ը քրեակատարողական հիմնարկներում, և սկսել են ընդունել առաջին ընտրողներին։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների էլեկտրոնային գրանցման համար օգտագործվում է 4000 տեխնիկական սարքավորում, իսկ 1758 տեղամասերում տեղադրված են քվեարկության ընթացքի համաժամանակյա հեռարձակում ապահովող տեսախցիկներ։ 1996 տեղամասերից 612-ը հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար։
Ընտրությունների լուսաբանման նպատակով հավատարմագրվել են 71 տեղական և շուրջ 180 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընտրական գործընթացը դիտարկում են 13 տեղական և 8 միջազգային դիտորդական առաքելություններ։ Այցելուի կարգավիճակով ընտրություններին հետևում են նաև Հայաստանում հավատարմագրված 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմինների ներկայացուցիչներ։
ԿԸՀ-ի համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացի։

















