Հրկիզել են ակտիվ քաղաքացիների ավտոմեքենաները

Հրկիզել են ակտիվ քաղաքացիների ավտոմեքենաները
Հրկիզել են ակտիվ քաղաքացիների ավտոմեքենաները

Վերջին երկու օրերին անհայտ անձինք փորձել են հրկիզել 5 ակտիվ քաղաքացիների ավտոմեքենաներ: Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, տեղեկացնում է Preparliament.am կայքը: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են […]

Վերջին երկու օրերին անհայտ անձինք փորձել են հրկիզել 5 ակտիվ քաղաքացիների ավտոմեքենաներ:

Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, տեղեկացնում է Preparliament.am կայքը:

Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց:

Այսօր գիշերն էլ փորձել են այրել Նախախորհրդարանի մեկ այլ անդամի՝ Վարդան Հակոբյանի ավտոմեքենան: «Այսօր առավոտյան 4-ի կողմերը այրել են իմ ավտոմեքենան ևս. Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին 24 ժամվա մեջ. Հիշեցնեմ, որ երեկ այրել էին Շահեն Պողոսյանի մեքենան, այն էլ ոչ ավել ոչ պակաս հենց Անվտանգության կոմիտեի դիմաց. Մարտահրավերն ընդունված է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Հակոբյանը:

Գիշերն փորձել են հրկիզել նաև ակտիվ քաղաքացի Կարեն Հարությունյանի ավտոմեքենան: «Գիշերը ժամը 6-ի կողմերը բակում կայանած ավտոմեքենաս հրկիզել են։ Վառել են անվադողը։ Հարևաններից են տեսել 911 ահազանգել։ Հրշեջները եկել են հանգցրել, թե չէ կողքի կանգնած մեքենաներով, խանութներով ու էլեկտրական ենթակայանով վառվելու էին։ Սա արդեն 3-րդ դեպքն է ավտոմեքենաս վնասելու։ Ու պարզվում է միայն իմը չէ, մի քանի մեքենա են վառել։ Ինչպես ասում են «ամենինչ մեր երկրում լավ է»,- Ֆեյսբուքում գրել է Կարեն Հարությունյանը։

Կարդալ ավելին