«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 12-րդ մրցույթ

«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 12-րդ մրցույթ
«Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 12-րդ մրցույթ

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր և էլեկտրոնային մամուլ, հեռուստատեսություն, ֆիլմ, ռադիո և մուլտիմեդիա) ամենամյա «Արևածաղիկ» 12-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. նոյեմբերի 20-ից 2014թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`

  • գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար,
  • 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ
  • հատուկ մրցանակ,
  • խրախուսական մրցանակներ:

Մրցանակ է սահմանված «Ներառական համայնք» ծրագրի կողմից, որի նպատակն է բարձրացնել վրացական և հայկական հասարակությունների իրազեկությունը՝ ներառելու խոցելի խմբերին: Հատուկ մրցանակ է սահմանել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել ընդամենը 1 աշխատանք:

Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին):

Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչև 2014թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդ հարկ:

Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2014 թ. դեկտեմբերին:

Մանրամասների համար գրել հետևյալ էլ. հասցեով. [email protected] կամ զանգահարել` (010) 56-01-43: