Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մեկ օրում կատարվել է 2145 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 979 հազար 431 -ի:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 հազար 80-ը`առողջացած, 8616-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2179 հիվանդ: