Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից․ «Ազատություն»

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից․ «Ազատություն»
Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերայի տնօրենի պաշտոնից․ «Ազատություն»

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է «Ազատության»-ը՝ հղում անելով Օպերայի լրատվական բաժնին։

Աղբյուրը նշում է, որ Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։