Պաշտոնական. ցորենի ներկրման ծավալների նվազման մասին

Պաշտոնական. ցորենի ներկրման ծավալների նվազման մասին
Պաշտոնական. ցորենի ներկրման ծավալների նվազման մասին

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման ծավալների մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներում  հրապա­րակված տեղեկատվությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայու­թյունն այսօր խնդրո առարկայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշված է`

«Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ այն վկայում է ներկրումների փոխարեն տեղական արտադրության ծավալներն ավելացնելու մասին: Ցորենի ներկրումների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012 թվականին ներկրումների ծավալը աննախադեպ բարձր է եղել և այն գերազանցել է  2008-2012թթ ներմուծման միջին տարեկան մակարդակը՝  107.5 հազ. տոննայով:

Ներկրումների ծավալի նվազմանը նպաստել է նաև այն, որ սերմնա­բուծության և սերմապահովության բնագավառում իրականացված պետա­կան ծրա­գրե­րի արդյունքում, 2012-2013 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար  արտա­դրվել է 243.1 և 306.6 հազար տոննա ցորեն, որը գերազանցում է 2011 թվականի արտադրության ծավալը 8.5 և 36.8 տոկոս­ներով:

Ուստի և ցորենի ներկրման ծավալների նվազման միտումը, որին անդրա­դարձել են առանձին լրատվամիջոցներ,   հիմնավորված ու օրինաչափ է», – ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am