Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են ժամանակի ընթացքում. Վիտալի Բալասանյան․ Տեսանյութ

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում:

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը։

Անոնս. հարցազրույց ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ հարցացրույցը դիտեք Արցախի հանրայինի եթերում:Интервью с секретарем госбезопасности Арцаха, героем Арцаха, генерал-майором Виталием Баласаняном смотрите в эфире Арцахского общественного телевидения.

Posted by Արցախի Հանրային Հեռուստատեսություն / Artsakh Publiс TV on Saturday, December 26, 2020