Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց

Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց
Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց

2012 թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Լոռու մարզում Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կկայանա Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանման թեմայով հանրային թղթակցության դասընթաց-ճամբար:
Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Դասընթացի շրջանակներում սոցիալական մեդիայի, համացանցային անվտանգության եւ բնապահպանական խնդիրների լուսաբանման վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Պրակտիկ աշխատանքների միջոցով մասնակիցները կլուսաբանեն բնապահպանական խնդիրներ եւ կմասնակցեն բնապահպանական խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպմանը: Դասընթացի ժամանակ պատրաստված լավագույն երկու նյութերը կարժանանան խրախուսական մրցանակների:
Այս միջոցառումը Լոռու մարզի երիտասարդներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ բնապահպանական խնդիրների լուսաբանման ոլորտում, համագործակցության կամուրջներ ստեղծել`համապատասխան մասնագետների օգնությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ.-ի հունիսի 15-ն է:

 

Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV` լրացված հայտի հետ [email protected] էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ:

Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշեք 4-րդ ուսուցողական դասընթաց-ճամբար:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԼԱ աշխատակիցների հետ` 010) 53-92-04 հեռախոսահամարով:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար-ը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: