«Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրաստի աղցաններ». «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

«Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրաստի աղցաններ». «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
«Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրաստի աղցաններ». «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ

««Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային: Նմուշառվել էին գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներից աղցաններ: Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն»:

Նման գրառում է կատարել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝  հորդորելով բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրաստի աղցաններ:

«Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրաստի աղցաններ՝ բարդություն է, բայց ճիշտ է պատրաստել բնակարանում։

Հորդոր լիազոր մարմնին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, վերացնել խնդիրներն ու պարզել խայտառակ պատկերի պատճառները։

Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։ Հաղորդումն ավարտվեց «Պետությունը կարևորում է բիզնես շահն ավելի, քան օրենքն է» մտքով։
Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը»,- գրել է Պիպոյանը։

Նրա խոսքով, վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար։

«Հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները։

Իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը։

Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով՝ պետք է օրենքի փոփոխությու՞ն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։

Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»»,- գրել է ՀԿ նախագահը։