Օմիկրոնով վարակման դեպքում պատվաստված և չպատվաստված մարդկանց՝ ռեանիմացիայում հայտնվելու համեմատությունը․ բժիշկ Ստեփանյան

Կրծքային վիրաբույժ, Աստղիկ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օմիկրոնով վարակման դեպքում պատվաստված և չպատվաստված մարդկանց ռեանիմացիայում հայտնվելու համեմատությունը Չպատվաստված պացիենտները ավելի հաճախ են հասնում ռեանիմացիա։ Մեծ Բրիտանիայում 61%-ը ռեանիմացիայում հենց չպատվաստվածներն են։

Որոշ հիվանդներում 80-90% է հասնում այդ թիվը։ Դա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում բնակչության հիմնական մասը պատվաստված է։ Օմիկրոնով վարակվելու դեպքում չպատվաստված անձինք 8 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում։

Մահանալու հավանականությունը դելտայով վարակվելու դեպքում չպատվաստված անձանց դեպքում 25 անգամ ավելի մեծ է։

Աղբյուր https://www.bmj.com/content/376/bmj.o5 (04.01.22)»։