«8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում ». մանկական պոռնոգրաֆիայի շուջ ձերբակալությունը` մտահոգությունների տեղիք

«8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում ». մանկական պոռնոգրաֆիայի շուջ ձերբակալությունը` մտահոգությունների տեղիք
«8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում ». մանկական պոռնոգրաֆիայի շուջ ձերբակալությունը` մտահոգությունների տեղիք

8-ամյա աղջնակին անառակաբարո առաջարկներ կատարելու եւ մանկական պոռնկագրաֆիկ նյութեր տարածելու կասկածանքով օգոստոսի 22-ին ձերբակալված Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Դավիթ Փահլեւանյանի դեպքը շատերին է մտածելու առիթ տվել երեխաների՝ ինտերնետից օգտվելու անվտանգության, սահմանափակումների եւ աչալուրջ լինելու մասին:
Երկու անչափահաս երխաների մայր Մարինե Սարգսյանը նշում է, որ պիտի այսուհետ շատ ուշադիր լինի: Նա ասում է, որ 13 տարեկան որդին գրանցված է «Одноклассники» սոցիալական ցանցում եւ օրվա մեջ մի քանի ժամ անկացնում է համակարգչի առջեւ:

«Իմանալով նման դեպքերի մասին՝ իհարկե դեմ եմ, որ տղաս հաճախակի օգտվի սոցիալական կայքերից, քանի որ բացարձակ տեղյակ չեմ ու՞մ հետ է շփվում ու ծանոթանում ինտերնետով: Հաճախ գումար է ուզում ինձնից, որ գնա ինտերնետ ակումբ, բայց հազվադեպ եմ տալիս»,-ասում է 40-ամյա Մարինեն «Մեդիալաբին»,-հիմա պիտի շատ ուշադիր լինել»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ կյանքի փորձից ու անվտանգությունից ելնելով սոցիալական ցանցերում գոյություն ունեն որոշակի սահմանփակումներ, այնուամենայնիվ նա վերջին դեպքերին անդրադառնալով տարակուսանք է արտահայտում:

«Օրինակ՝ Facebook սոցիալական ցանցում 13 տարեկանից ցածր անձը չի կարող գրանցվել: 8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում: Նա դեռ չի կարող գնահատել ռեալ կյանքը, ու՞ր մնաց վիտուալ կյանքը գնահատի: Բայց մյուս կողմից շատ դժվար է վերահսկողություն սահմանելը, որովհետեւ երեխաները ծնողներից շատ բան են թաքցնում: Պարզապես ճիշտ կլինի, որ ծնողները երեխային ծանոթացնեն վտանգներին ու բացատրեն»,-ասում է Մարտիրոսյանը «Մեդիալաբին»:

Հիցեցնենք, որ 28-ամյա Դավիթ Փահլեւանյանը 2012-ի օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի «Одноклассники» սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ եւ 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երեւանաբնակ, մանկահասակ, 8-մյա մի աղջնակի հետ:

Փահլեւանյանը էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում եւ սերիալներում:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին եւ 263 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

ԵՊՀ սոց. հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշում է, որ սա ընտանեկան խնդիր է, ինչի արդյունքում երեխաներն ընկնում են նման «տականքների» ձեռքը:

«Սա ցույց է տալիս, որ մինչեւ երեխայի սեռական հասունացումը ընտանիքում չկա անհրաժեշտ հուզական հոգեբանական մտերմություն, վստահության մտերմություն: Եթե դա լիներ, ապա երեխան կխոսեր, կքննարկեր դա մոր հետ»,-ասում է Միքայելյանը «Մեդիալաբին»:

Ըստ նրա՝ մեր հասարակությունում շատ ծնողների մոտ դաստիարակությունը մակերեսորեն է, սահմանփակվում է միայն երեխային կերակրելով ու հագցնելով:

«Սոց ցանցերից օգտվելը չես կարող արգելել, պարզապես ճիշտ վերաբերմունք է պետք ձեւավորել: Երեխան մինչեւ 7 տարեկան կրկնում է իր ծնողներին, իսկ 7 տարեկանից հետո նա կարիք ունի հեղինակության, եւ երբ ծնողը հեղինակություն է երեխայի համար ու ընտանիքում կա հուզական մտերմությունը, նա դիմում է ծնողին»,-հավելում է Միքայելյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am