ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»,- ասել է Պատրուշևը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները վերջին շրջանում վնասազերծել են ծայրահեղ իսլամիստների խմբերի, որոնք ահաբեկչական ակտեր էին ծրագրել երկրի տարբեր հատվածներում: Մի շարք այլ պատճառներով ձերբակալվածների թվում են նաև ադրբեջանցի ծայրահեղականները: