Սենեկալ-Կարապետյան պարային զույգը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում 13-րդն է

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության ազատ ծրագրից հետո Սենեկալ-Կարապետյան զույգը ընդհանուր հաշվարկում 168.43 միավորով միայն 13-րդն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, 24 մասնակիցների շարքում հենց 24-րդն է: