«Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին». Դանիել Իոաննիսյան

«Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին». Դանիել Իոաննիսյան
«Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառումը` աղմկահարույց գաղտնալսման մասին ներկայացնում ենք ստորեւ։ 

«Հստակ է հետևյալը՝
1. Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում
2. Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին
3. Սասուն Խաչատրյանը մաքուր է
4. Արթուր Վանեցյանը զանգել է դատավորին (ենթադրաբար՝ մի քանի անգամ)
5. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել դատավորին Վանեցյանի զանգելուց և չի խոչնդոտել
6. Հայաստանում կան ուժեր, որոնք ունակ են լսելու անգամ արտերկրում գտնվող Վարչապետին ու ԱԱԾ տնօրենին… Այդ ուժերը, ըստ ամենայնի, գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին»: