Ականի վրա պայթած զինծառայողը ստիպված է եղել փոխհատուցել ականի գինը

Ականի վրա պայթած զինծառայողը ստիպված է եղել փոխհատուցել ականի գինը
Ականի վրա պայթած զինծառայողը ստիպված է եղել փոխհատուցել ականի գինը

Նախկին պայմանագրային զինծառայող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետեւանքով կորցրել է ոտքը, մեր թղթակցին արտառոց եւ անհավատալի բան է պատմել: Նա ասել է, որ ստիպված է եղել փոխհատուցել պայթած ականի գինը: Այսինքն՝ զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, […]

Նախկին պայմանագրային զինծառայող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը, ով ականի վրա պայթելու հետեւանքով կորցրել է ոտքը, մեր թղթակցին արտառոց եւ անհավատալի բան է պատմել: Նա ասել է, որ ստիպված է եղել փոխհատուցել պայթած ականի գինը:

Այսինքն՝ զինծառայողը պայթել է ականի վրա, կորցրել ոտքը, հաշմանդամ դարձել, բայց նրան ստիպել են գույքը, այսինքն՝ ականը փչացնելու համար վճարել: Այս պատմությունը, իհարկե, չափազանց անհավանական է թվում: Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ից մեկնաբանություն ստանալու մեր թղթակցի փորձերը ապարդյուն են անցել: Այնպես որ, ստիպված ենք առայժմ հիմնվել Գաբոյանի պատմածի վրա:

Սույն թվականի հունիսի 14-ին Շահումյանի շրջանի զորամասերից մեկի մարտական հենակետում ականի պայթյունից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 32-ամյա Սուրեն Գաբոյանը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում:

Չնայած այս հանգամանքին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել 9 տարի սահմանում ծառայություն իրականացրած երիտասարդ զինծառայողին: ՊՆ սոցվարչությունից Գաբոյանին բանավոր պատասխանել են, որ օգնություն կարողանում են տրամադրել միայն մահվան դեպքում: Երեկ մեր զրույցում Սուրեն Գաբոյանը, մանրամասներ ներկայացնելով իր հետ կատարվածից, ասաց. «2014-ի հունիսի 14-ին մարտական ծառայության ժամանակ կորցրեցի ճանապարհը, հայտնվեցի ականապատ տարածքում, որտեղ ականի պայթյունի հետեւանքով կորցրեցի աջ ոտքս: Ես ինքս եմ ինձ փրկել, առաջին օգնություն ինքս ինձ ցուցաբերել: Բուժումս ստացել եմ Մուրացանի հոսպիտալում: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի հոսպիտալում պրոթեզավորվել եմ նախապրոթեզով, հետագայում պետք է հիմնական պրոթեզավորեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://www.armtimes.com/hy/read/57648